top of page

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը. Ռուբեն Ռուբինյան

Mar 2, 2024
1 min read

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների լիակատար վերականգնմանը: Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցումհայտարարել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը», - ասել է Ռուբինյանը: 

Նրա խոսքով՝ Երևանն այդ հարցում Անկարայից քաղաքական կամք է ակնկալում։

1/3638
bottom of page