Սեւաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել Սեւ ծովի ափին մազութի բծերի պատճառով
Jan 4, 2025
1 min read

Սեւաստոպոլի նահանգապետ ՄիխայիլՌազվոժաեւը հայտնել է, որ քաղաքումհայտարարվել է տարածաշրջանայիննշանակության արտակարգ դրություն։ Այն մտցվել էմազութի բծերի պատճառով, որոնք լցվել են Սեւծովի ափ Կերչի նեղուցում լցանավի վթարից հետո, հաղորդել է «Комсомольская правда»-ն։
«Ընդգծեմ՝ Սեւաստոպոլում առափնյա գծիզանգվածային աղտոտվածություն չկա, բայցմազութի հետքեր կան տարբեր վայրերում, մենքդրանք օպերատիվ կերպով կվերացնենք»,- գրել էնա Telegram-ալիքում։
Ռազվոժաեւը նաեւ տեղեկացրել է քաղաքի հյուրերին եւ տեղի բնակիչներին, որ նավթամթերքը հասել է մինչեւ Սեւաստոպոլի ափեր։




















