top of page

Էրդողանի կոչը՝ միջազգային հանրությանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 22, 2024
  • 1 min read

Մերձավոր Արևելքում Իսրայելի ագրեսիայի դադարեցումը հնարավոր է միջազգային հանրության համատեղ ջանքերով: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հեռախոսազրույցում։


«Նախագահ Էրդողանն ասել է, որ Իսրայելը ընդլայնել է կրակի գոտին Մերձավոր Արևելքում՝ անտեսելով բոլոր նախազգուշացումները, միջազգային հանրությունը միասին պետք է գործի Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։


Հաղորդագրության մեջ ասվում է․  «Նախագահ Էրդողանը նաև ասել է, որ Իսրայելի հարձակումները պաղեստինյան տարածքների, այդ թվում՝ Գազայի, ինչպես նաև Լիբանանի և ՄԱԿ-ի առաքելությունների վրա անընդունելի են։ Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»։ 

1/3128
bottom of page