top of page

Մարդիկ պետք է պատրաստ լինեն նախագահի պաշտոնից իմ հեռանալուն. Լուկաշենկո

Aug 18, 2024
1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Россия հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն նախագահի պաշտոնից իր հեռանալուն, քանի որ ոչ ոք հավերժ չէ։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Ոչ բոլորն են հասկանում նախագահական աշխատանքի ընդհանուր էությունը, բոլորը մտածում են այսպես. 30 տարի, դա շատ է, դա անհեթեթություն է։


Շատերը սովորել են դրան, և ասում են՝ նա և էլ ոչ ոք, սա սխալ է, ես մարդկանց պատրաստում եմ դրան, չեմ ուզում, որ լինի հիասթափություն կամ ձախողում»,- ասել է Լուկաշենկոն։

1/3638
bottom of page