top of page

«Թող Ուկրաինան հրավիրի՝ իր կրած կորուստների պատճառով»․ Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է՝ Մոսկվան ՄԱԿ ԱԽ նիստ գումարելու առաջարկ չի ներկայացնելու

Ռուսաստանն այս փուլում չի պատրաստվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առաջարկ ներկայացնել՝  Կուրսկի շրջանի վրա ուկրաինական զինված ուժերի հարձակման  հարցով, լրագրողների հետ զրույցում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ոչ այս փուլում»,- ասել է նա՝ ի պատասխան լրագրողի համապատասխան հարցի։

«Մենք մեր գնահատականը տվել ենք և, անկեղծ ասած, արժե, որ Ուկրաինան որոշի՝ հրավիրե՞լ նիստ այն կորուստների պատճառով, որոնք ինքը կրում է այս լիովին անպատասխանատու և անմիտ գործողության ընթացքում»,- հավելել է Պոլյանսկին։

bottom of page