top of page

Խոշոր հրդեհ Վեդի քաղաքում գտնվող շինանյութի խանութում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ


Օգոստոսի 4-ին, ժամը 03:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի մոտակայքում այրվում է շինանյութի խանութ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող շինանյութի խանութի պահեստային տարածքում (մոտ 300 քմ)։



Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել՝ 07։24-ին: Այրվել է շինանյութի խանութի պահեստային տարածքը։

bottom of page