Կոնվերս Բանկն աջակցում է էներգաարդյունավետության բարձրացմանը

Մեզանից շատերը դիմում են էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցման՝ կարծելով, թե դրանով բարձրացնում են տան էներգաարդյունավետությունը: Այնինչ էներգախնայողությունը ոչ միշտ է համարժեք էներգաարդյունավետությանը:
Այսօր կփորձենք հասկանալ այդ երկու հասկացությունների տարբերությունը և պարզել՝ ինչպե՞ս հասնել էներգաարդյունավետության:
Էներգախնայողության ևէներգաարդյունավետության մասին
Էներգիայի ծախսի նվազեցումը էներգախնայողությունն է:
Էներգաարդյունավետությունը էներգիայի ռացիոնալ օգտագործումն է․ օգտագործում եք ավելի քիչ էներգիա՝ պահպանելով շենքերի, տան էներգետիկ մակարդակը: Այսինքն, ծախսում եք քիչ, սակայն տան ներսի ջերմաստիճանը, օդի խոնավության մակարդակը չեն տուժում դրանից:
Հայաստանում բնակֆոնդը հիմնականում հին է ևոչ էներգաարդյունավետ
Համաձայն պաշտոնական տվյալների, ներկայում Հայաստանի բնակֆոնդում էներգակորուստներն ահռելի չափերի են. Էներգիայի օգտագործումն ըստ մեկ մետր քառակուսու մոտ 3-5 անգամ բարձր է զարգացած երկրների համեմատ և կազմում է տարեկան 280-450 ԿՎտժ/մ2:
Միջազգային փորձառությունը ցույց է տալիս, որ սխալ նախագծված ու կառուցված տանիքին կարող է բաժին ընկնել էներգակորուստների 10-20%-ը, օդափոխությանը՝ 30-35%, պատուհաններին՝ 20-40%-ը, իսկ հիմքին ու պատերին՝ 15-25-ական տոկոսը:
Ինչպե՞ս հասնել առավելագույնէներգաարդյունավետության
Էներգաարդյունավետության ռացիոնալ մակարդակ ապահովելու համար, հնարավորության դեպքում.
Օգտագործեք էներգաարդյունավետ շինանյութ,
Պատուհանները կենտրոնացրեք հարավային ու արևելյալ պատերին, տեղադրեք ցածր ջերմային հաղորդունակություն ունեցող երկշերտ կամ եռաշերտ պատուհաններ,
Ջերմամեկուսացրեք պատերը, հատակը, հիմքն ու առաստաղը: Ըստ որում, լավագույն արդյունքի հասնելու համար պատերը ջերմամեկուսացրեք դրսից,
Օդափոխության համակարգ ներդրեք,
Մեկ միավորի հաշվարկով նվազագույն ջերմության կորուստ ունենալու համար նախապատվություն տվեք խորանարդաձև կամ գնդաձև մակերեսներին,
Օգտագործեք ջեռուցման լավագույն տարբերակներն ու համակարգերը, այդ թվում՝ տեղադրեք արևային պանելներ:
Ինչպե՞ս տունը դարձնել էներգաարդյունավետ՝առանց խնայողություններն օգտագործելու
Էներգաարդյունավետ ֆինանսավորման հարցում հուսալի գործընկեր գտնելու համար երկար ժամանակ ու նյարդեր պետք չեն: Կոնվերս Բանկը գիտի, թե ինչպես օգնի յուրաքանչյուրին՝ գտնելու լավագույն լուծումը: Բանկն առաջարկում է էներգաարդյունավետ շինարարության և նորոգման տարբեր գործիքներ, այդ թվում՝ ֆինանսավորում է իրականացնում տարբեր ծրագրերի շրջանակում:
Բանկը հիփոթեքային, էներգաարդյունավետ ֆինանսավորում է իրականացնում՝ երկրորդ տարվանից ստանձնելով սեփական միջոցներով գույքի ապահովագրության պարտականությունը, ինչով զգալիորեն նվազեցնում է հաճախորդների կողմից փաստացի վճարումները:
Իսկ ծրագրերից մեկով առաջարկվում է էներգաարդյունավետ վարկավորում, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ սկսած երեք տոկոս տարեկան փաստացի տոկոսադրույքից:
Մանրամասն՝ այստեղ, 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















