top of page

Կիրանց գյուղի մեջ սահմանային հենասյուներ են տեղադրվել

  • Writer: Lilit
    Lilit
  • May 20, 2024
  • 1 min read
ree

Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել Կիրանցից՝ հայտնելով, որ գյուղի մեջ արդեն սահմանային հենսյուներ են դրվել, որոնց կողքին սահմանապահներ են կանգնած։

Գյուղացիներն ասում են, որ հենասյուները գաղտնի են դրվել, երբ իրենք քնած են եղել։ Հենասյուներից մեկն էլ, գյուղացիների խոսքով, դրվել է գետի կողքին․ «Էդ կողմը խորհուրդ չենք տա գնաք, էնտեղ սաղ թուրքեր են»,- ասացին նրանք:

Լրագրողը նաև հայտնում է, որ հենասյուների տեղադրման ժամանակ տիկին Խանումի ինքնազգացողությունը վատացել է, նա բուժկետում է: Հիշեցնենք՝ նրա տունն անցնելու է ադրբեջանական կողմին:

bottom of page