top of page

Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են

Apr 25, 2024
1 min read

Քիչ առաջ ուղիղ եթերում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ականի վրա զինծառայող է պայթել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։

Տեղեկության իսկությունը «Հրապարակ»-ը փորձել է ճշտել Պաշտպանության նախարարությունից, որտեղից  հայտնել են․ «Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։

Այդ մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

1/3638
bottom of page