top of page

Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել է 8 վագոն հացահատիկ

  • Aug 15
  • 1 min read

Օգոստոսի 15-ին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով, հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։Ըստ աղբյուրի՝ Բալաջարի…

Օգոստոսի 15-ին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով, հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։


Ըստ աղբյուրի՝ Բալաջարի կայարանից Բոյուք Քեսիկի ուղղությամբ ուղարկվել է հացահատիկով բեռնված 8 վագոն՝ ընդհանուր 560 տոննա քաշով։


Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով, փոխադրվել է ավելի քան 42 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 67 հազար տոննա փայտանյութ։


Միաժամանակ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։

 
 
1/3578
bottom of page