top of page

«1918-ի հերոսամարտերի օրերին Երևանում կային մարդիկ, որ կարծում էին՝ պետք չէ թուրքերին դիմադրել»․ Միհրան Հակոբյան

May 28, 2025
1 min read

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «107 տարի առաջ՝ 1918-ին, Սարդարապատի ճակատամարտում բեկումը՝ ճակատի ճեղքումը, ապահովեց Ղարաբաղի հեծյալ գունդը, ինչը որոշիչ նշանակություն ունեցավ մի քանի անգամ գերակշռող թուրքական բանակին հաղթելու գործում: 105 տարի անց՝ 2023-ին, պետությունը, որը 1918-ին ղարաբաղցի հարվածային հեծյալներն իրենց արյունով կերտում էին Արաքսի ափին, ընդդեմ մի քանի անգամ գերկշռող թուրք-ադրբեջանական թշնամու մեն-մենակ թողեց ղարաբաղցիներին ու ղարաբաղցիների Պաշտպանության բանակին: Շուրջ 100 տարի պատմաբաններն իմացել, բայց չեն բարձրաձայնել, որ 1918-ի մայիսյան հերոսամարտերի օրերին Երևանի փողոցներում քիչ չէին մարդիկ, որ կարծում էին, թե պետք չէ թուրքերին դիմադրել ու որ թուրքերի հետ թշնամության պատճառը վանեցի, մշեցի, սասունցի և ցեղասպանությունից փրկված այլ փախստականներն են: Սրա մասին իմացել ու ամոթից լռել են: Իսկ այդ ամոթը կրկնվեց 100 տարի անց, երբ 2018-ի հեղափոխությունը իշխանության աթոռներին վիժեց իսանների, որոնք արդեն պետական մակարդակով են քարոզում, թե թուրքերի ու ադրբեջանցիների հետ թշնամության պատճառը Ղարաբաղն ու ղարաբաղցիներն են: Ու դեռ մեծ հարց է, թե ինչ ընթացք կունենային 1918-ի հերոսամարտերը, եթե Արամ Մանուկյանը չգնդակահարեր Չոլախ Գևորգին ու նրա նմաններին…»։

bottom of page