top of page

Ադրբեջանի կրակոցները նպատակ են հետապնդում խաթարելու հանրային անդորրը, հուսով եմ՝ ժողովուրդն ամուր նյարդեր ունի. ՔՊ-ական

  • Writer: Lilit
    Lilit
  • May 13
  • 1 min read

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը հույս ունի, որ հայ ժողովուրդն ամուր նյարդեր ունի ու չի տրվի ադրբեջանական սադրանքներին։

«Կրակոցները նաև նպատակ են հետապնդում խաթարելու հանրային անդորրը մեր հասարակության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՔՊ-ականը նշեց՝ հույս ունի, որ լրագրողներն էլ չեն նպաստի հանրային անդորրի խաթարմանը։ Հարցին, թե ինչո՞վ պետք է նպաստեն, պատասխանեց՝ խուճապ տարածելով։

«Օրինակ նրանով, որ մեր սիրելի «Ազատություն» ռադիոկայանը գնում ու ասում է՝ «օ՜յ, գյուղը դատարկվում է, երեխաներին մասսայաբար հանում են դպրոցներից» ու նման խուճապային լուրեր»,- նշեց Եղոյանը։

Լրագրողները ՔՊ-ականին կոչ արեցին չթիրախավորել լրատվամիջոցին։

1/3012
bottom of page