top of page

1 զոհ, 4 վիրավոր. Գյումրիում բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ»-ն ու ևս 4 մեքենա

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 days ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ:  Վիրավորներից 1-ը, սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Զ-ն է:

1/2505
bottom of page