top of page

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Mar 28, 2024
1 min read

Եվրոպական խորհրդի անվտանգության եւ քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նախատեսվում են հանդիպումներ Երեւանում եւ ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։  

Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ 

Պատվիրակությունը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան։ 

Եվրոպական խորհրդի անվտանգության եւ քաղաքական հարցերով կոմիտեն բաղկացած է ԵՄ-ում Միության անդամ պետությունների դեսպաններից։ Կոմիտեի հիմնական պատասխանատվության ոլորտներն են ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունն ու ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը։ Հիմնական գործառույթների շարքում են միջազգային իրավիճակի վերահսկումը, Եվրոպական խորհրդին ռազմավարական մոտեցումներ առաջարկելը, ինչպես նաեւ ապահովել ճգնաժամային կառավարման գործողությունների քաղաքական  վերահսկություն։

1/3638
bottom of page