top of page

Զախարովան «հիշեցրել է», որ Հրվ.Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 23, 2024
  • 1 min read
ree

Պետք է գտնել փոխընդունելի լուծում, որին կողմ կլինեն և՛ Երևանը, և՛ Բաքուն, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցային ուղիների ապաշրջափակման մասին:



Նա ընդգծել է, որ ապաշրջափակումից կշահի ամբողջ տարածաշրջանը:



«Նաև ցանկանում եմ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի՝ տվյալ հարցի շուրջ մեկնաբանությունը, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ», - ասել է Զախարովան:

1/3012
bottom of page