Ոստիկանությունից հայտարարություն են տարածել
- Lilit

- Oct 18, 2024
- 1 min read

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով։
«Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են:
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- նշվում է հայտարարության մեջ։




















