top of page

Հրդեհ Նորամարգ գյուղում

Mar 3, 2024
1 min read

Մարտի 3-ին, ժամը 10:35-ին քաղաքացին դիմել է Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Նորամարգ գյուղի Մաշտոցի փողոցում այրվում է անասնագոմի տանիք: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։15 -ին, մարվել` 11։37-ին: Այրվել է անասնագոմի տանիքի (մոտ 30 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 24 քմ հատված։

1/3638
bottom of page