top of page

ՌԴ դեսպանն այցելել է հայ-իրանական սահման

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Sep 18, 2024
  • 1 min read

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-ին այցելել է հայ-իրանական սահման, որտեղ տեղակայված է ՌԴ ԱԴԾ 127-րդ սահմանապահ ջոկատը:



Դիվանագիտական առաքելության ղեկավարին և նրան ուղեկցողներին դիմավորել է ջոկատի ղեկավար, գնդապետ Ա. Շչերբակովը, ներկայացրել է զորամասի պատմությունը, որը հաջորդ տարի նշելու է 70-ամյակը։



Նա նաև ներկայացրել է պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և նշել ջոկատի այս տարվա օպերատիվ և ծառայողական գործունեության կարևորագույն արդյունքները։ Դրանց թվում են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցների խոշոր խմբաքանակի առգրավումը, Ագարակի անցակետում պետական սահմանախախտների բազմաթիվ ձերբակալություններ։

bottom of page