top of page

Արայիկ Հարությունյանն ասել է՝ «կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ». ԱԺ նախագահը փակագծեր է բացում

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 9, 2024
  • 1 min read

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար անհասկանալի է, երբ ասում են՝ «Արցախ գոյություն չունի»։


«Հայաստանի պատասխանը դրան արդեն հայտնի է, իրավական առումով Լեռնային Ղարաբաղ միավորում գոյություն չունի, կան ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները, որոնց բոլոր խնդիրներով ՀՀ կառավարությունը զբաղվում է գերազանց ձևով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։


Սիմոնյանը հայտարարեց, որ ժամանակին մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ասել է՝ ճնշումների ներքո ստիպված է հրաժարական ներկայացնել։


«Նույնիսկ ասել է՝ կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը։


Նա ասաց, թե Արցախի լուծարման փաստաթղթի մեջ Հայաստանի մասին իրողության հետ կապ չունեցող հիշատակում է եղել։


«Մենք պահանջել ենք, որ տեքստից դուրս գա»,- ասաց Սիմոնյանը՝ փակագծեր չբացելով։

1/3130
bottom of page