Մեր հարաբերությունները լիովին անցել են ժամանակի փորձությունը. Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյի հոբելյանը
Aug 30, 2024
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ 70-ամյակի առթիվ պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևով՝ «Սուրբ Անդրեաս Առաքյալ»-ի շքանշանով։
Այդ առթիվ հղված հեռագրի մեջ Պուտինը մասնավորապես շեշտել է, որ իրենց հարաբերությունները լիովին անցել են ժամանակի փորձությունը։




















