top of page

Տպավորություն է՝ փորձ է արվում ձևավորել փաստաթուղթ, որում ձևակերպված կլինեն նպատակներ, լոզունգներ, բայց հայ-ադրբեջանական խնդիրների լուծումները կմնան դրսում․ Պատգամավոր

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 29, 2024
  • 1 min read

Վերջին երկու ամիսներին արտաքուստ թվացյալ դադար է, բայց կուլիսներում գործընթացներ են նախապատրաստվում. անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։«Դա ակնհայտ է միջազգային տարբեր դերակատարների հայտարարություններից: Այս պահին, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» շուրջ կուլիսներում լուրջ քննարկումներ են ընթանում։ Պատահական չէ, որ արդեն Ադրբեջանն է հայտարարում՝ «Խաղաղության պայմանագրի» փաստաթուղթը մոտ է ավարտին:

Տպավորություն, որ արտաքին ուժերի ճնշմամբ փորձ է արվում ձևավորել մի փաստաթուղթ, որի մեջ ձևավորված կլինեն նպատակներ, լոզունգներ, բայց հայ-ադրբեջանական խնդիրների լուծումները կմնան դրսում», - նշեց նա։

bottom of page