top of page

Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանատան շենքը Լոնդոնի ամենակենտրոնում է. Նիկոլ Փաշինյան

Jul 19, 2024
1 min read

Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենք:

Այն գտնվում է Լոնդոնի կենտրոնում: Վարչապետը շրջել է դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

Կառավարությունը Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենք ձեռք բերելու համար հատկացրել էր ավելի քան 8 մլրդ դրամ:

1/3638
bottom of page