Ոչ պատշաճ վարք դրսևորած վարորդը կազատվի աշխատանքից. Հայկ Կոստանյան
Jul 19, 2024
1 min read

Համացանցում տարածված տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ, վերջինս իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք՝ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ավտոբուսի վարորդը հայհոյելով՝ ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա:




















