Քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք գողացել, տարել են մեր շատ նվիրյալ տղաներից մեկին՝ Բաբկեն Ասրյանին․Բագրատ Սրբազան
May 30, 2024
1 min read

Քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք գողացել, տարել են մեր շատ նվիրյալ տղաներից մեկին՝ Բաբկեն Ասրյանին․Բագրատ Սրբազան
«Անի» հյուրանոցից քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք տարել են պայքարին միացած քաղաքացի Բաբկեն Ասրյանին։
Այդ մասին քիչ առաջ հայտնեց Բագրատ Սրբազանը։
«Գողացել են այս շենքից մեր շատ նվիրյալ տղաներից մեկին՝ Բաբկեն Ասրյանին»,- ասաց նա՝ հավելելով՝ անընդհատ հյուրանոցի մոտ նկատում են իրենց հետևող քաղաքացիական հագուստով անձանց։




















