top of page

Ադրբեջանն ու Ռուսաստանը կարողացել են տարածաշրջանում պետությունների փոխհարաբերությունների նոր հայեցակարգ ներկայացնել․ Սեիդով

  • May 27, 2024
  • 1 min read

Ադրբեջանն ու Ռուսաստանը կարողացել են տարածաշրջանում պետությունների փոխհարաբերությունների նոր հայեցակարգ ներկայացնել։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովը  Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ:

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք՝ Ադրբեջանը և Ռուսաստանի Դաշնությունը, կարողացանք միջազգային հանրությանը ներկայացնել մեր տարածաշրջանի պետությունների միջև հարաբերությունների նոր հայեցակարգ»,- ասել է Սեիդովը։

Նրա խոսքով, այս հայեցակարգը ձևավորվել է երկու պետությունների ղեկավարների կողմից, և այդ քաղաքականության սկիզբը դրվել է 2001 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցով Ադրբեջան և նրա հանդիպումը Ադրբեջանի ժողովրդի ազգային առաջնորդ Հեյդարի Ալիևի հետ։

«Այս հանդիպումը տապալեց այդ կարծրատիպերը, այն մոտեցումները, որոնք կային տարածաշրջանի նկատմամբ»,- հավելել է Սեիդովը։

1/3241
bottom of page