top of page

«Իրանը օգնություն է խնդրել». ԱՄՆ-ը Ռաիսիի մահից հետո տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք չի տեսնում

May 21, 2024
1 min read

ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ և հայտարարել, որ միջադեպի առնչությամբ տարածաշրջանային անվտանգության համար անմիջական սպառնալիք չի տեսնում։


«Ես ավելի լայն ազդեցություն չեմ տեսնում տարածաշրջանային անվտանգության վրա»,- լրագրողներին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Դրան հաջորդել է Ռաիսիի մահվան կապակցությամբ Պետքարտուղարության պաշտոնական ցավակցությամբ հայտարարությունը։


«Հիմա, երբ Իրանը նոր նախագահ է ընտրում, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իրանի ժողովրդին և հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նրա պայքարին», - ըստ BBC-ի՝ ասված է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ:


«Միացյալ Նահանգներն իր պաշտոնական ցավակցությունն է հայտնել Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության մյուս անդամների մահվան կապակցությամբ», - հավելել է Միլլերը:

Խոսնակն ասել է, որ Իրանը օգնություն է խնդրել ԱՄՆ-ից՝ ուղղաթիռի կործանման առնչությամբ, որի հետևանքով զոհվել է նախագահ Էբրահիմ Ռաիսին: Ըստ նրա՝ ԱՄՆ-ը՝ «հիմնականում լոգիստիկ պատճառներով», չի կարողացել օգնել:

1/3638
bottom of page