Համաժողովի գնալու լավագույն երաժշտությունը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Lilit

- Sep 20
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում լսվում է իր հեղինակած «Քաղաքացու երգից» մի հատված։
«Համաժողովի գնալու լավագույն երաժշտությունը»,-գրել է վարչապետը։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնել են, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու կուսակցության համաժողովը՝ հետևյալ օրակարգով.
Հաշվիչ հանձնաժողովի կազմի հաստատում։
Բողոքարկման հանձնաժողովի կազմի հաստատում։
ՔՊԿ Վարչության հաշվետվության ներկայացում և հաստատում։
ՔՊԿ Վերահսկող հանձնաժողովի հաշվետվության ներկայացում և հաստատում։
ՔՊԿ նոր խմբագրությամբ Կանոնադրության հաստատում։
ՔՊԿ նոր Ծրագրի ընդունում։
ՔՊԿ Հռչակագրի ընդունում։
ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների թիվը ու ընտրության կարգը, Վարչության նախագահի ընտրության կարգը սահմանելու մասին որոշման ընդունում։
ՔՊԿ Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրություն։
ՔՊԿ Վարչության անդամների և Վարչության նախագահի ընտրություն։




















