top of page

Ռուբինյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Apr 30, 2024
1 min read

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին:

1/3638
bottom of page