Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդին Փաշինյանն ազատել է պաշտոնից
- Jun 23, 2025
- 1 min read

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահան Հակոբյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։




















