Բոլոր մարտահրավերներին կդիմակայենք, կպատասխանենք նորարարությամբ. Իսրայելցի գեներալ Զվիկա Խայմովիչը՝ Սամվել Կարապետյանի անվտանգային թիմում
- 1 hour ago
- 1 min read

Հանդիպեցի այս ուժեղ թիմին մի քանի ամիս առաջ, և տեսնելով այս ուժը, հավակնությունները, անմիջապես համաձայնվեցի մասնակից դառնալ այս թիմին. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային ծրագիրը ներկայացնելու շնորհանդեսին հայտարարեց Սամվել Կարապետյանի անվտանգային թիմին միացած Իսրայելցի հակաօդային ուժերի պաշտպանության նախկին հրամանատար գեներալ Զվիկա Խայմովիչը։
«Պարզ է, որ այսօր այնպիսի աշխարհաքաղաքական վիճակում ենք ապրում, որտեղ մարտահրավերները բազմաթիվ են և շատ բարդ, պարզ է նաև, որ իրավիճակը արագ փոփոխվող է, և մենք տեսնում ենք սահմաններին շարժ, տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակ, այդ ամենը պետք է հասկանանք։ Այդ մարտահրավերներին կդիմակայենք, կպատասխանենք այն նորարարությամբ, որ կատարել ենք մեր աշխատանքով, այն լուծումներով, որ ներդրել ենք և ճիշտ ձևով կկիրառենք»,- հայտարարեց նա։
Խայմովիչը նշեց, որ ազգային անվտանգության ծրագիրը պարզապես փաստաթղթերի մի կույտ չէ։ «Մեզ համար կողմնացուց է, որով մենք առաջնահերթ կաշխատենք, որպեսզի ՀՀ ԶՈւ-ն լինի ուժեղ։ Երեք տասնամյակից ավելի ծառայել եմ ԶՈւ-ում և գիտեմ՝ ինչ է նշանակում պաշտպանել քո ժողովրդին և պաշտպանել քո հողը»,- ասաց նա։




















