Ջրահեղձ եղած տղամարդու մարմինը շարունակում են փնտրել, կասկածյալները հարազատ եղբայրներ են
- Lilit
- 5 hours ago
- 1 min read
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ ու ողբերգական դեպքի փաստով, երբ Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները դուրս էին բերել Երևանում հաշվառված 47-ամյա Սյուզաննա Կ.-ին, իսկ նրա հետ գտնվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Ալիռեզա Ջավադ Շ.-ին ոստիկանները չէին կարողացել փրկել, քանի որ ջուրը քշել-տարել էր։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշ հանգամանքներ են պարզվել առեղծվածային դեպքից։Ըստ տեղեկությունների, այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Սյուզաննա Կ.-ն իր ընկերոջ՝ դեռևս որոնվող Ալիռեզա Ջավադ Շ.-ի հետ նոր Խարբերդի 19 հասցեից գինովցած վիճակում դուրս է եկել զբոսնելու, ապա հասնելով Արցախի 5-րդ փողոցի «Արտաշատի» ջրամբարի մոտ՝ ընկել են ջրամբարը, որտեղ արդեն նրանց օգնության են հասել ոստիկաններ Սարգիս Ս.-ն և Նորայր Թ.-ն., կնոջը կարողացել են դուրս բոլոր ջրից, իսկ տղամարդուն՝ ոչ։