top of page

«Ով է Աննա Հակոբյանի ընթրիքին 300QQ03 համարանիշի մեքենայով եկած տիկինը». Վահե Սարգսյան

Apr 16, 2024
1 min read

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լրատվամիջոցներում շրջանառվում է, որ «Արմաս» գինու գործարանում կիրակի օրը Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել «Նաիրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում գրանցված 300QQ03 համարանիշով մեքենայով:


Իմ հավաստի տեղեկություններով՝ նշված մեքենան սպասարկում է ՀՀ և Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի կնոջը՝ Նարինե Մամիկոնյանին, ով նաև «Նաիրի» ԲԿ-ի գլխավոր տնօրենն է:


Ի դեպ, «Նաիրի» ԲԿ-ն պատկանում է Հարություն Քուշկյանին, ինչպես, օրինակ, նրան է պատկանում «Էրեբունի» ԲԿ-ն (տնօրենը Քուշկյանի փեսան է), Դիլիջանի ԲԿ-ն, Սոչիի խոշորագույն բուժհաստատություններից մեկը՝ «АРМЕД»-ը և այլն»:

1/3638
bottom of page