top of page

ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 21
  • 1 min read
ree

Ազգային ժողովում այսօր լրագրողներն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին, թե քննարկվում է արդյոք հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցը։


«2024 թվականից Զվարթնոց օդանավակայանում ամբողջովին ծառայությունն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից։ Նույնն իրականացվում է նաև հայ-իրանական՝ Ագարակ սահմանային հատվածում։


Մարտի 1-ից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից»,-ասաց Արմեն Աբազյանը։


Հարցին, թե գործընթացը շարունակական է լինելու, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.


«Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք»։

1/3014
bottom of page