top of page

«Նոան» հաղթեց «Ալաշկերտին»․ «Շիրակը»՝ «Ուրարտուին»

Mar 2, 2024
1 min read

Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում գործող չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալվել էր «Շիրակին»։ Գյումրիում կայացած խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Խաղի միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Մորի Կոնեն։ «Շիրակը» 19 միավորով բարձրացավ 8-րդ տեղ։ «Ուրարտուն» 36 միավորով մնաց 4-րդ տեղում։

Օրվա մյուս խաղում «Ալաշկերտն» ընդունել էր «Նոային»։ Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ 51-րդ րոպեին հյուրերի հաշիվը բացեց Արթուր Միրանյանը։ 90+6-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդգար Մովսեսյանը։

73-րդ րոպեին «Նոայի» կազմում խաղադաշտից հեռացվեց Ալֆրեդ Նդիայեն։

«Նոան» 49 միավորով հավասարվեց առաջատար «Փյունիկին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել։ «Ալաշկերտը» 35 միավորով 5-րդ տեղում է։

1/3638
bottom of page