top of page

Թաց ձյուն և անձրև մի շարք մարզերում․ ՃԴ-ն նախազգուշացնում է մերկասառույցի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 11 minutes ago
  • 1 min read
ree

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։


«Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։


Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հայտնում է գերատեսչությունը։

1/3011
bottom of page