top of page

դերասանուհի Կարա Դելեւինի առանձնատանը հրդեհ է բռնկվել

Mar 16, 2024
1 min read

Լոս Անջելեսում բրիտանացի մոդել եւ դերասանուհի Կարա Դելեւինի՝ 7 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է, որ առնվազն մեկ մարդ վիրավորվել է:

Ըստ TMZ-ի՝ 31-ամյա Դելեւինն այժմ Մեծ Բրիտանիայում է եւ հրդեհի պահին տանը չի եղել։

Դելեւինը Instagram-ի Story բաժնում կիսվել է իր երկու կատուների լուսանկարով՝ հավելելով, որ կենդանիները փրկվել են հրդեհից։ «Իմ սիրտը կոտրված է այսօր»,-լուսանկարը մակագրել է նա: «Ես չեմ կարողանում հավատալ սրան։ Կյանքը կարող է փոխվել մեկ ակնթարթում։ Գնահատեք այն, ինչ ունեք: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր հրշեջներին եւ այն մարդկանց, ովքեր օգնության են հասել։ Նրանք ողջ են: Շնորհակալություն հրշեջներին»։

Ըստ TMZ-ի՝ հրդեհի վայր է ժամանել, ընդհանուր առմամբ, 94 հրշեջ: Այն տարածվել է ձեղնահարկում եւ քանդել տանիքի մի մասը։ Հրդեհը մարելու համար հրշեջներից պահանջվել է ավելի քան երկու ժամ։ Առայժմ հայտնի չէ, թե որտեղից եւ ինչպես է սկսվել հրդեհը։

Ըստ հրապարակման՝ դեպքի վայր է ուղարկվել նաեւ շտապօգնության չորս մեքենա։ Հրդեհը մարելու փորձի ժամանակ սանդուղքից վայր ընկնելու հետեւանքով վիրավորվել է մեկ հրշեջ, իսկ հրդեհի պահին տանը գտնվող մեկ բնակիչ բուժօգնություն է ստացել։

Դելեւինի տունը, որը նա ձեռք է բերել 2019 թվականին, ունի չորս ննջասենյակ եւ վեց լոգասենյակ, իսկ ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 8000 քառակուսի ոտնաչափ:

1/3638
bottom of page