Սեպտեմբերի 24-ին Եռաբլուրում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը
Sep 21, 2024
1 min read

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը:
Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը»։




















