top of page

Երևանում՝ Քուվեյթի դեսպանատան մոտ, հաստաբուն ծառը արմատախիլ է եղել ու ընկել «Hyundai»-ի վրա

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 15, 2024
  • 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցում՝ Քուվեյթի դեսպանատան դիմաց, հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է կայանված «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

1/3130
bottom of page