top of page

Պաղեստինի նախագահը օգոստոսի 14-15-ը կայցելի Թուրքիա

Jul 31, 2024
1 min read

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը օգոստոսի 14-15-ը կայցելի Թուրքիա։

Այս մասին X-ում հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Նա նշել է, որ Մահմուդ Աբասը օգոստոսի 14-15-ը կայցելի Թուրքիա։

Օգոստոսի 14-ին Պաղեստինի նախագահը կհանդիպի Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ օգոստոսի 15-ին ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում։

1/3638
bottom of page