top of page

«Քոմենթ չեմ անելու, չեմ մեկնաբանելու»․ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար նշանակված Քրիստիննե Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել՝ ՀԱՊԿ ո՞ր երկրներն են «նախապատրաստվել» մեր դեմ պատերազմին

  • Writer: Lilit
    Lilit
  • May 29, 2024
  • 1 min read
ree

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարություն էր արել, թե ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր մասնակցել է 2020 թվականի պատերազմի նախապատրաստմանը։

Լրագրողներն այսօր Արտաքին հետախուզության ծառայության նորանշանակ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանին հարցին՝ ո՞ր երկրների մասին է խոսքը։

Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել ․ «Հարցի մասով որևէ քոմենթ չեմ անելու»։

Նրան այս համատեքստում հարց ուղղվեց նաև, թե ՀԱՊԿ դաշնակիցների շրջանում կա՞ն երկրներ, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։

Այս հարցին ևս Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար նշանակված Քրիստիննե Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել։

«Չեմ մեկնաբանելու»,- ասաց նա։

Ռուսաստանից Հայաստանին սպառնացող վտանգ կա՞, հետաքրքրվեցին լրագրողները Գրիգորյանից։

«ՀՀ անկախության, սուվերենության, տարածքային ամբողջականության վտանգները գալիս են տարբեր երկրներից»,- ասաց Գրիգորյանն ու հրաժարվեց թվարկել՝ որ երկրներն են դրանք։

Ադրբեջանի կողմից ռազմական գործողության դիմելու հավանականության մասին էլ ասաց․

«Ռազմական հարձակման վտանգները միշտ կան, և քանի դեռ հարաբերությունները չեն նորմալացել՝ ինչպես որ հարկն է, այդ վտանգներին պետք է լուրջ վերաբերվել, բայց նաև դրանք չպետք է գերագնահատել»,- ասաց նա։

bottom of page