Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին
Mar 19, 2024
1 min read

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, թե Տավուշի չորս գյուղերը, որոնց հանձնման մասին է խոսվում, հայկական չեն։
Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվեցին՝ մտահգություն չունի՞ գյուղերի հանձնման հետ կապված՝ ասաց. «Խոսքը չի գնում հայկական գյուղերի մասին»։
Այլ հարցերի նա չպատասխանեց. «Ապահովեք «5-րդ ալիք»-ի ու «Մեդիահաբ»-ի բացակայությունը՝ կխոսեմ»։




















