top of page

Սոցիալական արդարությունը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով. Փաշինյան

  • Nov 5, 2024
  • 1 min read

Յուրաքանչյուր կառավարության ու հանրության համար սոցիալական արդարությունն ունի չափազանց կարևոր նշանակություն. «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար: Այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում, դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ»,- նկատեց նա:

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը փորձում է  լուծել ամենակարևոր խնդիրներից մեկը՝ կրթության հասանելիույթունը, որը հավասարապես հասանելի չէ բոլորին։

«Այդ խնդրի լուծմանն են ուղղված 500 մանկապարտեզ, 300 դպրոց կառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրն ու ի շարունակություն դրա՝ ակադեմիական քաղաքի նախագիծը: Այս թեմաներն ուղիղ կապ ունեն կանանց ներգրավման խնդրի հետ ու առաջին հերթին նկատի ունեմ մանկապարտեզների հասանելիությունը: Ակնհայտ է, որ շատ դեպքերում մանկապարտեզների հասանելիության պակասությունը խոչընդոտ է կանանց համար՝ զբաղվելու իրենց կրթությամբ, բիզնեսով  և զարգացնելու իրենց  հմտությունները»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ պետք է հստակ տարանջատել սոցիալական հավասարությունը և սոցիալական արդարությունը: «Սոցիալական արդարության հայեցակարգը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով ու իր բարեկեցության մակարդակը պետք է ուղիղ կապի մեջ լինի նրա կատարած աշխատանքի բովանդակության որակի ու արտադրողականության հետ:

Սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի աջակցելու մարդկանց, որպեսզի նրանք իրենց աշխատանքի մեջ լինեն ավելի արդյունավետ, արտադրողական ու ավելի մրցունակ՝ աշխատանքի շուկայում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

1/3214
bottom of page