top of page

Տվյալների պահպանման և կիբերկայունության ժամանակակից լուծումներ բիզնեսի համար․ Viva-ն՝ NetApp-ի պաշտոնական գործընկեր Հայաստանում

  • 7 hours ago
  • 1 min read


Viva-ն հայտարարում է NetApp-ի հետ համագործակցության մեկնարկի մասին՝ դառնալով ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում։ Գործընկերության շրջանակում Viva-ն բիզնեսներին կառաջարկի տվյալների պահպանման, պաշտպանության և կառավարման ժամանակակից լուծումներ՝ ապահովելով տեղեկատվության անվտանգությունն ու շարունակական հասանելիությունը։

NetApp-ը համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերություններից է, որն աջակցում է կազմակերպություններին՝ անվտանգ պահպանելու, արդյունավետ կառավարելու և պաշտպանելու իրենց տվյալները։

Գործընկերության արդյունքում Viva-ն հայկական բիզնեսներին կտրամադրի NetApp-ի առաջադեմ լուծումները՝ ապահովելով տվյալների պաշտպանությունն ու հասանելիությունը՝ անկախ ենթակառուցվածքի տեղակայման միջավայրից (ընկերության գրասենյակ, տվյալների կենտրոն կամ ամպային հարթակներ)։

Ժամանակակից բիզնեսի գործունեությունը մեծապես կախված է տվյալների անվտանգ պահպանությունից՝ ներառյալ հաճախորդների անձնական տվյալները, հաշվապահական համակարգերը, փաստաթղթաշրջանառությունը, հավելվածներն ու հաղորդակցման հարթակները։

Բիզնեսի աճին զուգընթաց ավելանում են նաև տվյալների ծավալներն ու դրանց հետ կապված ռիսկերը՝ համակարգերի խափանումներ, կիբերհարձակումներ և տվյալների կորստի վտանգ։

NetApp-ի տեխնոլոգիական լուծումների և Viva-ի տեղական փորձառության համադրումը հնարավորություն կտա ընկերություններին ձևավորել առավել հուսալի և անվտանգ տեխնոլոգիական հիմք՝ ապահովելով բիզնեսի անխափան գործունեությունն ու կայուն զարգացումը։ Սա թույլ կտա նվազեցնել համակարգային խափանումների ռիսկերը, ապահովել ենթակառուցվածքների կայուն աշխատանքը և պաշտպանել տվյալները կիբերհանցագործություններից։

1/3214
bottom of page