top of page

Իրանի միջուկային օբյեկտների հետ կապ հաստատել չի հաջողվում

  • Mar 3
  • 1 min read

Ռուս մասնագետները կորցրել են կապը Իրանի միջուկային արդյունաբերությունը ղեկավարող անձանց հետ, դեռևս չկա որևէ պատկերացում իրանական միջուկային օբյեկտների վիճակի մասին, հայտարարել է «Ռոսատոմի»  ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

«Իրանի միջուկային արդյունաբերության ղեկավարների հետ կապ հաստատել չի հաջողվում։ Չկա ո՛չ հեռախոսային կապ, ո՛չ էլեկտրոնային կապ»,- ասել նա՝ լրագրողներին։

Լիխաչովը հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է լուսանկարներ Իրանի մի քանի միջուկային օբյեկտներից, որոնց հարվածներ են հասցվել։

«Բայց մենք կապի մեջ չենք Իրանի միջուկային արդյունաբերության ղեկավարության հետ, այս պահի դրությամբ չենք կարող գնահատել նույնիսկ, թե ինչ ֆիզիկական վիճակում են նրանք»,- հավելել է «Ռոսատոմի»  ղեկավարը։

1/3580
bottom of page