top of page

Ինձ խաբել են 2 մլն 300 հազար դրամի չափով, դիմել էի վարկի համար, ասում էին՝ սկզբից այսքան փող տուր. Ակցիյաի մասնակից

  • 5 hours ago
  • 1 min read



Ես տուժել եմ ինչ-որ ֆրանսիական բանկի կողմից, որ վարկ պիտի վերցնեի 0.3%-ով, փողեր պահանջեցին, փոխանցեցինք մի հինգ անգամ, 2.3 մլն դրամ, հետո զգացի, որ խաբում են։ Այս մասի, այսօր՝ մարտի 3–ին, բողոքի ակցիայի ժամանակ նշեց քաղաքացի Ազնիվ Գրիգորյանը։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «ֆինանսական արդարություն տուժած քաղաքացիներին»։

«Վերջին անգամ ասեցին՝ պիտի 1200 դոլար էլ փոխանցեք, մի տարվա վարկի մարումը, որպեսզի մենք, իմանանք՝ չեք խաբում մեզ, ձեր վարկը փոխանցենք։ Ասեցի՝ ես որ վարկ չեմ ստացել, ո՞նց մեկ տարվա վարկի մարում փոխանցեմ ձեզ։ Չէ՞ որ դուք ինձ ասել էիք այս այս թղթերը ստորագրեք, ուղարկեք, փոխանցումները կատարեք, մենք ձեզ վարկը կտրամադրենք, իսկ դուք ինձ խաբում եք։ Ասացին՝ այդպես է կարգը։ Ես ասացի՝ դե որ այդպես է, ես իմ գումարը հետ եմ պահանջում, ուրեմն դուք խաբում եք։ Նոր հասկացա, որ խաբում են։

Ես 8 միլիոնի վարկի համար էի դիմել։ Հետո մի հոգի կար, երևի  իրենց մարդկանցից էր, զանգահարեցի, ասացի՝ ճի՞շտ է, որ այսպես վարկ են տրամադրում։ Ասաց՝ հա, ես մուծումներն արել եմ, 20 000 դոլար ստացել եմ, տուն եմ գնել։ Հավատացի, որ երևի ճիշտ է։ Հետո ես դիմել էի քննչական, այդ կնոջը կանչեցին քննչական բաժին, ինքը հրաժարվեց, թե ինձ նման բան է ասել։ Քննչականը երևի իրեն ավելի շատ հավատաց, քանի ինձ։ Այդ կնոջն ազատ արձակեցին։ Քննչականը գործը փակեց գնաց»,– պատմեց կինը։

1/3214
bottom of page