top of page

Սրբուհի Գալյանն ու Իրանի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտին առնչվող հարցեր

  • 1h
  • 1 min read

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Նախարարն իր խորին ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին զոհերի կապակցությամբ և կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը։

Սրբուհի Գալյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են արդարադատության ոլորտին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու պետությունների միջև քրեական գործերով իրավական օգնությանն առնչվող հարցերին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և աշխատանքային քննարկումները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

1/3214
bottom of page