top of page

«Չսպասեցին Պատարագի ավարտին, որ հանկարծ խաչը չհամբուրեն». Դավիթ Սարգսյան

Sep 29, 2024
1 min read

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստեփանակերտի Մայր տաճարն է` օծված 2019-ին: Ներկայում գմբեթից խաչը հանված է, մոմ վառող, աղոթք մրմնջացող ու պատարագ մատուցող չկա, ինչպես Արցախի հարյուրավոր մյուս եկեղեցիներում ու վանքերում:2021-ի դեկտեմբերն է սա, երբ բախտ վիճակվեց այս եկեղեցու բեմին սարկավագի շապիկով Սուրբ Պատարագի մասնակցել և Հաղորդություն ստանալ:


Ձախից առաջինն էլ Հրայր Սարկավագն է, որին Սրբազան շարժման օրերին առաձնակի ուժգնությամբ ծեծեցին` որպես հոգևորականի...


Այսօր ծեծողների հրամանատարներ Վահե Ղազարյանն ու Արամ Հովհաննիսյանը Մայր տաճարի վերաօծման առաջին շարքերում էին: Չսպասեցին Պատարագի ավարտին, որ հանկարծ խաչը չհամբուրեն...


Աստված դատավոր բոլորին»:

1/3638
bottom of page