top of page

Երևանում՝ սեփական տան այգում, հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը

Sep 22, 2024
1 min read

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում շտապօգնությունից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանի սեփական տներից մեկը, որտեղ ծառից կախված վիճակում հայտնաբերել են դի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված տան հետնամասում գտնվող այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ-ի դին՝ կտորից պարանով ծառից կախված վիճակում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

1/3638
bottom of page