top of page

«Ցավոք սրտի, չեմ կարող մասնակցել». Ալեն Սիմոնյանին հրավիրել են Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություններին

Sep 9, 2024
1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հրավիրել են Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություններին։

«Ցավոք սրտի, այստեղ չեմ գտնվելու, պաշտոնական այցով գտնվելու եմ Կանադայում ու չեմ կարող մասնակցել»,- լրագրողներին ասաց նա։

Սիմոնյանն ընդգծեց՝ եթե լիներ Հայաստանում՝ անպայման կգնար արարողություններին։

Հրավիրե՞լ են արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ նախագահն ասաց, որ տեղյակ չէ։

1/3638
bottom of page