Հայաստանը օգնություն է խնդրում Եվրամիությունից
May 31, 2024
1 min read

Հայաստանի հյուսիսում պատուհասած ավերիչ ջրհեղեղներից հետո կառավարությունը Եվրահանձնաժողովին խնդրել է ակտիվացնել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Նշենք, որ Հայաստանի Լոռի և Տավուշ մարզերում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել, ենթակառուցվածքներին հսկայական վնաս է հասցվել։




















